Առավոտվանից կարդում եմ հայկական բլոգները: Ահագին հետաքրքիր է, ինչ ասես կա, առաջին սեքսից մինչև պետության "Կեղտող լվացք": Մի բան չեմ հասկանում, ինչի ենք ամեն ինչ հանում աշխարհին ի ցույց դնում:
Սկսենք առաջին սեքսից, կամ ընդհանրապես սեքսից:
Ես ոչ իմպոտենտ եմ, ոչ էլ չգիտեմ ինչ, ուղղակի ուզում եմ որ մի պահ սթափվենք, ինչ է նշանակում երբ մարդը պատմում է իր սեռական հարաբերությունների մասին, զզվանք չե՞ք զգում: Խոսում ենք Սեքսի ազատության մասին, եկեք մի պահ պատկերացնենք, որ մենք ծնող ենք, ունենք աղջիկներ: Ուրեմն երեխան տուն է գալիս ժամը եսիմքանիսին, ու դու որպես ծնող գիտես որ ինքը գնացել էր մեկի հետ ք......ելու: կզզվես չէ՞: Կարո՞ղ ես հանգիստ խղճով դա պատկերացնել: Միգուցե կասեք թե աղջիկն ի վերջո ամուսնանալու է, սեքսով է զբաղվելու, բայց միևնույն ժամանակ մի մոռացեք որ ունի ամուսին: Իսկ այսպե՞ս, Ինչո՞վ է տարբերվելու հասարակ պոռնիկից: Երևի մենակ նրանով, որ տրվելու է առանց փողի "Սիրուց": ԾԻԾԱՂՍ ԵԿԱՎ
Հա, համ էլ պոռնիկներն էլ են մեղք, բա ո՞նց են ապրելու:
Մնացած հարցերին դեռ կանդրադառնամ անշուշտ