Վերջերս էլ նորից մոտեցավ.
- Ախպերս, Հոկտեմբերյանցի տղա եմ, փողերս .. /չեմ հիշում ինչ պատմեց/ , կարաս մի քիչ օգնես տուն հասնեմ, տրանսպորտն էլ ահագին թանկ ա 600 դրամ:
Մի պահ ծիծաղս եկավ, ախր ես լավ գիտեմ Արմավիր գնալու արժեքը, քանի որ հաճախ եմ այցելում ընկերերիս: Բայց վսյոտըկի փող տվեցի:
Մի քանի օր անց, երբ հերթական անգամ այցելել էի ընկերոջս, Վերադառնում եմ Արմավիրից, ու հանկարծ տեսնեմ որ այդ տղամարդը նույնպես գազելի մեջ է: Մարդը առաջին անգամ ինձ ճիշտը ասեց, ու ես չհավատացի: Էնպես որ ժողովուրդ ջան, եթե հանկարծ Ձեզ կմոտենա քառասունին մոտ, բարձրահասակ տղամարդ ու կխնդրի օգնել իրեն որ հասնի Քաջարան, ուղղակի հիշեցրեք իրեն, որ իր տունը Արմավիրում է և Քաջարանը գտնվում է լրիվ հակառակ կողմում
No comments:
Post a Comment