5 May 2010

«Լաչինն ու Քյալբաջարը ազատելու համար Հայաստանը ժամանակ է խնդրում»


«Թուրքիայի և Հայաստանի միջև սահմանները կարող են բացվել՝ առաջին փուլում 5 շրջանների և Լաչինի ճանապարհի ազատումից հետո»:
Դա ցույց կտար Երևանի նկատմամբ պաշտոնական Բաքվի բարի կամքը:

Ինչպես հաղորդում է Armenia.Az-ը՝ վկայակոչելով Ադրբեջանի Հանրային հեռուստաալիքին, նման հայտարարությամբ հանդես է եկել Ադրբեջանի ԱԳ փոխնախարար Արազ Ազիմովը:

Արազ Ազիմովի խոսքերով, պետք է ստեղծվեն համապատասխան պայմաններ, որպեսզի ադրբեջանցիները վերադառնան ու ապրեն Լեռնային Ղարաբաղում, ԼՂ բնակիչները ապահովվեն ժամանակավոր կարգավիճակով, Ադրբեջանի կառավարությունը սկսի ԼՂ-ի տնտեսության վերականգնման աշխատանքները:

«Սակայն, դա անհրաժեշտ է անել փուլային կարգով: Պետք է ազատվեն Աղդամը, Ֆիզուլին, Ջաբրայիլը, Զենգիլանը, Գուբադլին, անհրաժեշտ է բացել Լաչինի ճանապարհը: Հայաստանը ժամանակ է խնդրում՝ Լաչինն ու Քյալբաջարը ազատելու համար: Այդ ժամանակը պետք է համաձայնեցվի: Դրա հետ կապված համանախագահները առաջարկություն ունեն: Անհրաժեշտ է որոշել ադրբեջանցիների Ղարաբաղ վերադարձի, ինչպես նաև՝ Քյալբաջարի և Լաչինի հյուսիսի ազատման ժամանակը»:  

Armenia.Az

2 comments:

  1. lucge jnji kam tes day. az um u urish adrbejanakan siterum inch xexatyranqner kan texadrir

    ReplyDelete
  2. Հարգելիս մի քանի րոպե որ սպասեիր կկարդաիր իմ մեկնաբանույթունը սրա մասին: շուտով նյութը պատրաստ կլինի,
    Հայցում եմ քո ներողամտությունը

    ReplyDelete