6 May 2010

Արա Պետրոսյան's բլօգ -ի մասին

Ուրեմն կարդում եմ հայկական բլոգները, ու հանկարծ Արա Պետրոսյանի բլոգում հանդիպում եմ մի շատ խայտառակ հոդվածի: Հոդվածի հեղինակի ճուճուլը կանգնել էր, ու դուխով Կաթողիկոսի հասցեին շատ վիրավորական արտահայտություն էր արել: Եդպիսի բան որ ինքն էր գրել երևի երիտթուրքերն անգամ չեն արել մեր հոգևորականների գլխին ցեղասպանության տարիներին: Մի խոսքով, երբ ես, որպես հայ քրիստոնյա մարդ, մի քանի բառ գրեցի այդ հոդվածի տակ, ինքը "բեսամփթ" վիրավորվեց: Ու հլա մի բան էլ իրա բլոգում իմ մասին հոդված ա գրել: Ասեմ իրան որ ես "նորաթուխ" բլոգեր չեմ: Ես շատ շուտվանից կամ հայկական բլոգոսֆերայում, պարզապես իմ իսկական անունով:

Իսկ իր նմաններին, ովքեր հայհոյում են եկեղեցուն, խորհուրդ եմ տալիս երբևէ ոտք չդնել եկեղեցի, ով գիտի կարողա իրանք էլ հեռվից հեռու վարակվեն հոգևորականների վատ արարքներով: Միանգամից նշեմ նաև որ Դորիանի հետ էլ "քննարկում" ունեցա հոգևորականների խնդրով: Ժողովուրդ ինչու ենք վիրավորում մեր հոգևորականներին: Ախր նրանք են կնքում մեր երեխաներին, օրհնում մեր ամուսնությունը և աղոթում մեր հանգուցյալների հոգու համար: Նրանք էլ են մարդ: Հարգելի Դորիան դուք կարող եք պաշտպանել գեյերին, Մյուսը կարող է լինի գեյ, կամ փողոցի պուտանկա, կամ թեկուզ հարակ քաղաքացի և թույլ տա բազմաթիվ տգեղ արարքներ, շաբաթվա մեջ մի անգամ գոնե չհիշի Աստծո գոյության մասին, իսկ հոգևորականին չնչին մի սխալի համար "տռաս ենք հանում": Ամոթ է իրոք ամոթ է: Ուղղակի վիրավորված եմ Դորիանի մի արտահայտությունից` "հայ առաքելական պլանքաշներ": Հարգելի Դորիան, մի քիչ հարգանք ունեցի քո եկեղեցու նկատմամբ: Եվ իհարկե դիմում եմ մյուսներին: Եթե կգտնեք մի մուսուլման, ով կհայհոյի իր մոլլային կամ իմամին, ապա եկեք ու թքեք երեսիս:

1 comment:

  1. ատում եմ քո նման կույր հավատացյալներին...
    էնքան մեծ է խորշանքս, որ անիմաստ է նույնիսկ քննարկել այդ թեման քո հետ:
    Զգուշացնում եմ` մեծ հիասթափություն եք ունենալու մեռնելուց հետո...

    ReplyDelete