3 May 2010

Այսօր Մամուլի ազատության օրն է

Սկսած 1994 թվականից ամեն տարի մայիսի 3-ին նշվում է մամուլի ազատության միջազգային օրը:
Մամուլի ազատության օրը հայտարարվել է ՄԱԿ-ի գլխավոր ասամբելայի կողմից հատուկ բանաձևով՝ 1993-ի դեկտեմբերի 20-ին: Մայիսի 3-ը պատահական չէ ընտրվել: Հենց այս օրը աֆրիկյան Նամիբիի մայրաքաղաք Վինդուխում աֆրիկյան երկրների ազատ մամուլի ներկայացուցիչները ընդունեցին Վինդուխյան հռչակագիրը, որով կոչ էր արվում կառավարություններին ապահովել մամուլի ազատությունն ու նրա ժողովրդավարական բնույթը: Հռչակագրում ընդգծվում էր, որ ազատ և անկախ մամուլը յուրաքանչյուր ժողովրդավար հասարակության կարևորագույն մասն է համարվում:
 Յուրաքանչյուր տարի այս օրը ՄԱԿ-ի քարտուղարը հանդես է գալիս ամենամյա ուղերձով: Լրագրողների պաշտպանության կոմիտեն յուրաքանչյուր տարի մայիսի 3-ին հրապարակում է այսպես կոչված "մամուլի ազատության 10 հակառակորդների" ցուցակը:

Եվ այսպես. մամուլի ազատությունը մեր երկրում: 
Հենց սկզբից ասեմ, որ չեմ պաշտպանելու որևէ մեկի կամ մարդկանց քաղաքական հայացքները, այլ միայն ներկայացնելու եմ իմ կարծիքները:
Կարծում եմ ավելորդ է խոսել մեր երկրում մամուլի ազատության մասին, պարզապես փորձեք կարդալ ընդիմադիր մամուլ, որն ամբողջությամբ լցված է իշխանությանը վիրավորող հոդվածներով: Մի քանի դեպքեր կարելի է նշել երբ բռնացել են լրագրողի մասնագիտական գործունեության վրա, բայց գրողը տանի, միթե ամբողջ աշխարհում լրագրողի մասնագիտությունը ամենավտանգավորը չէ: Հիշեք մեզանից յուրաքանչյուր էլ միգուցե բռնանար լրագրողի մասնագիտական գործունեությանը, երբ դա դիպչեր իր շահերին:

No comments:

Post a Comment