Առավոտվանից կարդում եմ հայկական բլոգները: Ահագին հետաքրքիր է, ինչ ասես կա, առաջին սեքսից մինչև պետության "Կեղտող լվացք": Մի բան չեմ հասկանում, ինչի ենք ամեն ինչ հանում աշխարհին ի ցույց դնում:
Սկսենք առաջին սեքսից, կամ ընդհանրապես սեքսից:
Ես ոչ իմպոտենտ եմ, ոչ էլ չգիտեմ ինչ, ուղղակի ուզում եմ որ մի պահ սթափվենք, ինչ է նշանակում երբ մարդը պատմում է իր սեռական հարաբերությունների մասին, զզվանք չե՞ք զգում: Խոսում ենք Սեքսի ազատության մասին, եկեք մի պահ պատկերացնենք, որ մենք ծնող ենք, ունենք աղջիկներ: Ուրեմն երեխան տուն է գալիս ժամը եսիմքանիսին, ու դու որպես ծնող գիտես որ ինքը գնացել էր մեկի հետ ք......ելու: կզզվես չէ՞: Կարո՞ղ ես հանգիստ խղճով դա պատկերացնել: Միգուցե կասեք թե աղջիկն ի վերջո ամուսնանալու է, սեքսով է զբաղվելու, բայց միևնույն ժամանակ մի մոռացեք որ ունի ամուսին: Իսկ այսպե՞ս, Ինչո՞վ է տարբերվելու հասարակ պոռնիկից: Երևի մենակ նրանով, որ տրվելու է առանց փողի "Սիրուց": ԾԻԾԱՂՍ ԵԿԱՎ
Հա, համ էլ պոռնիկներն էլ են մեղք, բա ո՞նց են ապրելու:
Մնացած հարցերին դեռ կանդրադառնամ անշուշտ
Այսօր էլ հացի սեղան կնստենք
7 years ago
հետաքրքիր է.... վերնագրում "ինչի մասին գրել....", իսկ գրածը սեքսի ու պոռնիկների մասին.......այստեղից հետևություն. առաջինը ձեր մտքին դա եկավ: У кого что болит, тот о том и говорит...
ReplyDelete"Մնացած հարցերին դեռ կանդրադառնամ անշուշտ"
ReplyDeleteՀարգելիս դուք կարդացե՞լ եք մինչև վերջ
Полностью поддерживаю автора! Мы катимся уже ко дну. А комментирующий слишком уж обиделся на пост. С чего бы это...
ReplyDeleteԵթէ սէքսի ազատութիւն ունենան աղջիկները ուր կը մնայ հայ ընտանիքը, ինչ է ապօրինի եւ անմեղ ծնունդներով պիտի լեցնեն Հայաստանը: Տղամարդիկ արդէն ազատ էին, իրենց մենաշնորհն էր սէքս ընելը, այո: Ամուսնացած կնոջ համար ամօթ է բայց սիրուհիին համար ամօթ չէ:Սիրուհին ոչ թէ միայն տուն քանդող է այլ գող է, ուրիշ կնոջ մը ամուսինը գողցեր է: Վա՜յ խեղճ պոռնիկներ, հէչ հոգ մի ընէք տղաները բնաւ ձեզ չեն մոռանար... նոյնիսկ եթէ ընկերուհի ունենան ամուրիները, իսկ ամուսնացածները իրենց կիներուն կ՛ըսեն որ գործ ունէին անոր համար ուշացան: Աղջիկներն ալ իրաւունք ունին սէքս ընելու բայց կարծեմ կրնան համբերել մինչեւ ամուսնանան, ես համբերեցի այնքան ալ դժուար չէ: Եթէ սեռային հիւանդութիւնները պիտի չի տարածուին, մանկատուներն ալ խեղճ անմեղ եւ առանց ծնողական գուրգուրանքի մեծցող բալիկներով պիտի չի լեցնէք, կամ ալ եթէ դուք կ՛ուզէք անպայման դուք մայրութիւն ընել ձեր զաւկին եւ այդ պատճառով ձեր ուսումը կիսատ պիտի թողնէք, ուզածնիդ չափ ազատ սէքս ըրէք աղջիկներ եւ տղաներ: Եթէ կիներու իրաւունքին մասին մտահոգուած էք բնաւ ալ կիներու օգտին չէ, տղուն հոգը չէ, երբ որ իմանայ որ իր ընկերուհին յղի է կամ կը մնայ եւ հետը կ՛ամուսնանայ, եթէ բարեխիղճ է, կամ ալ պիտի անհետանայ եթէ սրիկայ է: Հաւատացէք արեւմտեան երկիրներուն մէջ այդպէս կ՛ըլլայ:Դեռ շատ բան կարելի է գրել բայց հիմա այսքան:
ReplyDelete