Հոգիս կապստամբէ, մտքերս կըմբոստանան այն մարդակեր աշխարհի դէմ ... Այն աշխարհի, որը հազարամեակների տարածության վրայ հալածել է, նահատակել ... Խաչել սիրոյ, արդարութեան ու ազատութեան վսեմ իդեալի քարոզիչներին ...
***
Ինչ է կյանքը, եթե ոչ երկու ուժերի մեջ կատարուած մի անմիտ ու անխիղճ խաղ: Ուժեր, որոնցից մեկն ստեղծագործում է, շինում, իսկ մյուսը` կործանում, քանդում:
***
Այո՛ , կյանքը կռիվ է: Կռիվը պահանջում է զենք: Բայց նամարդ է նա, որն այդ զենքը դժոխքից է վերցնում:
***Երբե՛ք չմոռանաք, որ ձեր անձնական պատիվը կապված է ձեր զինակիցների, ձեր զորամասի, ձեր ցեղի պատվի հետ: Ուստի սովորեցե՛ք գերադասել պատվավոր մահը անպատիվ կյանքից - թե՛ կռվում, թե՛ կռվից դուրս:
***Զոհաբերի՛ր ...Զոհաբերի՛ր անվերջ` առանց մնացորդի:
Սովորի՛ր եւ սիրի՛ր զոհաբերել ու տանջվել բավականութեան լուսափայլ ժպիտը երեսիդ ... եւ դու կմոտենաս Աստծուն, դու կդառնաս մարդ-Աստված ...
Այդպես է պատգամում իմ մարգարեն իր հրեղեն խոսքը ...Մոռացի՛ր քեզ ...
Հանուն թշվառների մոռացիր քեզ, երբ հազար հազարներին սեւ ցավն է ընկերանում, բռնակալ կարիքը նեղում ...
Ուրախ քրքջալու ժամին մի՛ մոռանա, որ դառնորեն լացողներ կան...
Սիրի՛ր թշվառին, ծառայի՛ր սրան, թող քո ցավը թշվառի ցավը, քո Աստվածը թշվառի Աստվածը լինի ...
Այդպես է պատգամում իմ մարգարեն իր ազատ խոսքը ...Եղի՛ր հպարտ...
Գոյությունդ քարշ տալու համար մի՛ սողա, մի՛ ստորանա եւ մի՛ ստիր
Ստել` նշանակում է հայհոյել ճշմարիտը, ուրանալ` նշանակում է դադարել մարդ լինելուց ...
Եղի՛ր ազատ...
Գիտակից ստրուկի եւ հանցագործի մեջ չկա տարբերություն: Խոնարհի՛ր ճակատդ միայն իդեալի առաջ, միայն իդեալիդ ազատ գերին եղիր...Եղի՛ր բացարձակ ...
Եւ ո՛չ մի զիջում: Յանցանք է չիջելը: Զիջել` նշանակում է թույլ լինել, ամօթալի պարտութիւն կրել...
Այսպէս է պատգամում իմ մարգարէն իր աստուածաշունչ խօսքը եւ հօգիս` նրա հրեղէն պատգամներին գերի, վեհօրէն իր թեւերն է պարզում ...***Այն ողորմելիօրեն տկար էակը չէ մարդը, որպիսին ճգնում է զայն ներկայացնել նիւթապաշտական կարճատես գիտութւինը: Նա գրեթէ ամենակարող է, երբ գիտակցում է, թէ իր մէջ թաքուն ուժեռի մի ամբողջ ծով կայ, որից ազատորեն օգտվում է ինքնաճանաչ անհատը:***Մի՛ նախանձիր, քանզի աշխարհը ոչինչ չունի, որ չունենա քո հոգին:***Թուլություն է չարությունը:***Գոռոզությունը ուժ չէ, այլ տկարություն:***Մարդկանց մի նայիր վերեւից - դա հեղինակություն չէ:***Տկարն է ձգտում հաճոյանալ ամբոխին, արժանանալ փողոցի ուշադրությանը:***Ասպետ եղիր նախ անձի՛դ նկատմամբ:***Կրքերն ու կարիքները ծառաներ պիտի լինեն, ոչ թէ տէր ու բռնակալ:***Ամրացի՛ր վսեմ մտածմունքների մեջ:***Թույլ մի տուր, որ վատերը իրենց բույնը հյուսեն ուղեղիդ մեջ:***Իսկ գիտե՞ս որ` որքան հոգեպես անդորր է մարդս, այնքան ուժեղ եւ ազդեցիկ է նա:***Մարդս իր խոսքի մէջ դրսեւորում է իր հոգու բովանդակությունը:***Արի է նա, ով իր մեջ սպանել է իր կաշվի համար դողացող անասունը:***Բարոյապես սնանկ է այն անհատը, երբ նրան պակասում է ազգային հպարտանքի զգացումը:***Անեծք է առաջնորդի տգիտությունը, եսականությունը, նախանձը: Չի եղել ավելի զարհուրելի թույն, քան վատ օրինակը առաջնորդի, որ միշտ վարակիչ է:
Եսակա՞ն է` անասնանում են նրա հետ առնչվողները:
Ծո՞ւյլ է մտաւորապես` հոգեւոր հնավաճառներ են դառնում նրան շրջապատողները:
Անհայրենապա՞շտ է - հակահայրենիք հրեշներ են վխտում նրա շուրջը:
Իսկ անարի է` զգալիորեն երկչոտ են դառնում նրա իշխանությունը վայելողները:
No comments:
Post a Comment