5 May 2010

Պտուղը ծառից հեռու չի ընկնում

Երբ լսում եմ որ այսօր ոմանք դեմ չեն հայ թուրքական մերձեցմանը, զարմանում եմ: Ինչպես կարելի է հանգիստ շփվել մի մարդու հետ, ու պապերը գազանաբար մորթել են մեր ազգին: Բռնաբարել են, ջարդել, սպանել մեր մանուկներին, մանուկներ որոնք մեր պապերն էին, մեր եղբայրներն ու քույրերը, մեր ամոնամոտ ազգականները: Կան արդյոք այսօր հայեր ովքեր գեթ մեկ կորուստ չեն ունեցել այդ տարիներին: Ավելին կասեմ. Այսօր անգամ չկան շատ ու շատ ընտանիքների հետքեր: Նրանք մնացին Դեր-Զորում: Եվ մենք այսօր պետք է հարգենք նրանց հիշատակը:
 Այսօր մի հոդված կարդացի և ներկայացնում եմ նաև Ձեզ, որպեսզի տեսնեք որ թուրքը այս դարում էլ է մնում բարբարոս, անգամ սեփական ազգի նկատմամբ:




Թուրք պատանին իրեն մերժած աղջկա վրա բենզին է լցրել եւ այրել


19 ամյա թուրք Օսման Քարաքուշը իր հետ ընկերություն անելու առաջարկը մերժած 16 ամյա աղջկա վրա հենց փողոցում բենզին է լցրել եւ վառել:
Թուրքիայի Չորում քաղաքի բնակիչ 19 ամյա Օսմանը մերժվելով իր հավանած աղջկա կողմից նախապես իր հետ բերած շշով բենզինը հենց փողոցում լցնում է 16 ամյա աղջկա վրա եւ արագ կրակի է տալիս: Անցորդներին մի կերպ հաջողվում է փողոցի մեջտեղում այրվող աղջկան օգնություն ցույց տալ, ում արագ տեղափոխում են հիվանդանոց:
Ոստիկանության կողմից արագ ձերբակալված Օսմանը նախնական ցուցմունքում նշել է, որ աղջկան ընկերություն անելու առաջարկություն է արել, իսկ վերջին մերժել է` ասելով, որ նման սխալ չի անի: "Ես նախօրոք շշով բենզին էի հետս վերցրել եւ երբ նման պատասխան ստացա, շատ զայրացա եւ բենզինը նրա վրա լցնելով կրակի տվեցի: Սակայն արարքիս համար փոշմանել եմ>- նշել է 19 ամյա Օսման Քարաքուշը:

No comments:

Post a Comment